Ինչ ազդեցություն ունի 1 կտոր շոկոլադը մեր օրգանիզմի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ կտոր սև, դառը շոկոլադը մեր օրգանիզմի վրա` նշելով նաև նրա առողջարար հատկությունների մասին:

Այսպիսիով ` մեկ կտոր շոկոլադը ուտելուց 10 րոպե անց

· Բարձրացնում է տրամադրությունն ու թարմացնում է, քանի որ շոկոլադի պարունակության մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը:

· Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները:

· Պաշտպանում է ատամները. կակաոյի յուղը պաշտպանիչ շերտ է ստեղծում և կանխում է բակտերիաների բազմացումը

Ուտելուց 30 րոպե անց

· Օգնում է պայքարել հազի դեմ շոկոլադի պարունակության մեջ առկա տեոբրոմինի շնորհիվ:

· Պաշտպանում է մաշկը արևից հակաօքսիդանտների շնորհիվ:
· Օրգանիզմը հարստանում է վիտամիններով ու միկրոտարրերով:

Ուտելուց մի քանի օր անց

· Կանխում է շաքարախտը. ֆլավոնոիդները նպաստում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակության ավելացմանը, որը նվազում է շաքարախտի ժամանակ:

· Նվազեցնում է ձգտումը դեպի քաղցրը:

· Նվազեցնում է անհանգստության մակարդակը:

Կանոնավոր կիրառման դեպքում

· Նպաստում է սրտի առողջացմանը` նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

· Բարձրացնում է ինտելեկտը:

· Մաքրում է անոթները:

· Դանդաղեցնում է ծերացումը:

Ինչ է պետք հիշել

· Պետք է ընտրել կակաոյի 70 տոկոս և ավելի պարունակությամբ շոկոլադ:

· Օրական կարելի է ուտել 1-2 կտոր:

· Շոկոլադը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում երիկամներում քարեր են ձևավորվում:




Լրահոս