Ռուսական և հնդկական կողմերն այսօր Հնդկաստանին С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպման արդյունքներով, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Բացի այդ, կողմերը Հնկաստանի ռազմածովային ուժերի համար 11356 նախագծի նավերի արտադրման և ԿԱ-226Տ ուղղաթիռների համատեղ կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտնել է, որ Չինաստանին С-400-ի մատակարարման մասին պայմանագիրը մշակվում է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը Հայաստան այցից հետո մեկնել է Գոա: