Դարպասապահ Ջո Հարթն առաջիկա ամռանը վերջնականապես կլքի «Մանչեսթեր Սիթի»-ն: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահը վարձավճարով հանդես է գալիս «Տորինո»-ում:
Նա վստահ է, որ չի կարող խաղալ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում, քանի դեռ թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան: Հարթը դեռ չգիտի, թե որ ակումբում կշարունակի կարիերան:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա 5 հանդիպում է անցկացրել թուրինյան ակումբի կազմում՝ բաց թողնելով 4 գոլ: