Մարզպետները ձեռուոտ են ընկել, միջնորդներ են փնտրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։

Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, եւ ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս