Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք խախտվեցին ռուսական Սու-24-ի կործանումից հետո, ամբողջությամբ վերադարձել են մինչճգնաժամյան մակարդակին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես կարծում եմ, որ դա հարաբերությունների վերականգնման գործընթացն է: Գործընթաց, որն արդեն ընթանում է: Խոսել այն մասին, թե այն ավարտվել է, չի կարելի»,-բրիֆինգի ժամանակ ասել է դիվանագետը:
«Բարձր մակարդակով բանակցություններից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պետք է իրենց ազդեցությունն ունենան հարաբերությունների վերականգնման հարցում, այդ թվում, օրինակ, տնտեսական»,-պարզաբանել է նա:
«Իսկապես վերականգնվել են մեր թուրք գործընկերների հետ շփումները»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: