ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Գոհար Քյալյանի` Բժշկական ինստիտուտում մնալ-չմնալու հարցը վերջնականապես փակվել է տիկին Քյալյանի` «համբալների» մասին հայտնի հայտարարություններից հետո: Նախագահականում հոգոցներով խոսել են, թե այս ինչ խուլիգան է ռեկտոր Գոհար Քյալյանը: Մեր տեղեկություններով ռեկտորի թեկնածուի հարցն արդեն որոշված է, սակայն նրա ինքնությունը ՀՀԿ-ն հույժ գաղտնի է պահում: Նշվում է, որ թեկնածուի անձը համաձայնեցված է Միքայել Մինասյանի հայր Արայիկ Մինասյանի հետ, որը բժշկական աշխարհում բավականին ընդունված մարդ է: Թեեւ նշվեց, որ հնարավոր է Արայիկ Մինասյանը դառնա ռեկտոր, սակայն արագ հերքվեցին խոսակցությունները` հիմնավորմամբ, թե ինքը նման ցանկություն չունի: Հավելենք, որ իրապես մեծ ցանկություն ուներ ռեկտոր դառնալ Բելլա Քոչարյանը, ինչը, սակայն, չստացվեց:




Լրահոս