Կրեմլում պատմել են Պուտինի և Էրդողանի միջև վստահության բարձր մակարդակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև վստահության բարձր մակարդակի մասին, փոխանցում է Vesti.ru-ն:

«Նախագահ Պուտինը բավականին վստահելի հարաբերություններ ունի նախագահ Էրդողանի հետ: Այնքան վստահելի, որ նրանք քննարկում են ամենազգայուն թեմաները, ներառյալ՝ տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների խնդիրները»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են Մոսուլի իրավիճակը:




Լրահոս