Գերմանիան 34 միլիոն եվրո է տրամադրել Մոսուլի փախստականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կառավարությունը 34 միլիոն եվրոյի օնգություն է ուղարկել փախստականներին, ովքեր ստիպված են եղել լքել Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող իրենց բնակավայրերը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Հերդ Մյուլերը գերմանական Neue Osnabrücker Zeitung պարբերականի հարցազրույցում:

«Այդ գումարով մենք ֆինանսավորում ենք Իրաքի հյուսիսում տեխնիկական օգնության ծառայության կենտրոնները: Այդտեղից տեղի կունենա հումանիտար բեռների տեղաբաշխումը»,-ասել է Մյուլլերը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Մոսուլի փախստականների թիվը կարող է հասնել միլիոնի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչները Մոսուլում 300 մարդու են գնդակահարել:




Լրահոս