Պոլիոմիելիտի արմատական վերացումը հնարավոր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատվաստումների շնորհիվամեն տարի ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն կյանք է փրկվում, իսկ միլիոնավոր մարդիկպաշտպանվում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցբարդություններից՝հաշմանդամություն, մահ:

Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացի արդյունքում այսօր արդեն հիվանդությունը կարելի է համարել վերացած: Աշխարհում միայն Աֆղանստանում և Պակիստանում դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից պարբերաբար տարածվում են այլ երկրներ:

Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Հիմնականում հիվանդանումեն 2-ից 5 տարեկաներեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալուց, փռշտալուց) և սննդային ճանապարհներով։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն:Ախտահարելով նյարդային համակարգը`առաջացնում է կայուն հաշմանդամություն:
Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում:

2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Նշենք, որ 2012 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության 66-րդ համաժողովում ընդունվել է «Պոլիոմիելիտի արմատական վերացման» գլոբալ ռազմավարական ծրագիր, որի համաձայն բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, պարտավորվել են մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Այս ռազմավարական ծրագրի համատեքստում, 2016 թվականի ապրիլին, ամբողջ աշխարհում պոլիոմիելիտի կենդանի եռավալենտ (1-ին, 2-րդ, 3-րդ շճատիպերով) բերանային պատվաստանյութը փոխարինվեց երկվալենտ (1-ին և 3-րդ շճատիպերով) կենդանի բերանային պատվաստանյութով: Միաժամանակ,միայն բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութկիրառող երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, իմունականխարգելման ազգային ծրագրերում պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով անընկալություն ապահովելու նպատակով ներդրել են պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ՝հաջորդիվ, փուլ առ փուլ պոլիոմիելիտի բերանային պատվաստանյութի բոլոր դեղաչափերը փոխարինելով ինակտիվացվածով:

Առողջապահության նախարարությունը ծնողներին կրկին հորդորում է պատվաստումներից չհրաժարվել ու կայացնել իրազեկված որոշում:
Հիշե´ք, որ միայն ժամանակին կատարված պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը:




Լրահոս