Քրոջը սիրահետելն ավարտվեց համաքաղաքացու արյունալի դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Փաշայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ին` ժ.18:00-ի սահմաններում Գյումրիում գտնվող իրենց ավտոտնակի դիմաց դանակահարել է Հարություն Թավուսյանին:

Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, դանակահարության պատճառը քրոջը` Անետա Թավուսյանին սիրահետելն է եղել,- այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Տղաները նախ վիճաբանել են, հետո վեճը վերածվել է դանակահարության, բարեբախտաբար զոհեր չեն եղել:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Դավիթ Փաշայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3/երեք/ տարի ժամկետով:




Լրահոս