Ժնևում ամփոփվել են «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Ժնևում կազմակերպած համաժողովը նվիրված էր «Մանկանը բարեկամ հիվանդանոց» նախաձեռնության 25-ամյակին, ձեռքբերումներին, քաղված դասերին և հետագա անելիքներին։Աշխարհի ավելի քան 100 երկրի 300 պատվիրակների և փորձագետների համար դա եզակի հնարավորություն էր ծանոթանալու երեխաների առողջությանը և բարեկեցությանն ուղղված առկա զարգացումներին։ Մասնավորապես, կարևորվել են, թե ինչ արդյունքներ են գրանցվել կրծքով կերակրման խրախուսմանըև արհեստական կաթնախառնուրդների մարկետինգի սահմանափակմանն ուղղված միջազգային օրենսգրքի կիրարկման շնորհիվ։

Խմբային թեմատիկ քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում առկա իրավիճակը, հաջողությունները և մարտահրավերները։ Նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրն առանձնացել է այս ոլորտում գրանցած հաջողություններով։ Հայաստանն աշխարհի 31 այն երկրներից մեկն է, որն ընդունել է օրենք, որում ամբողջությամբ արտացոլված են միջազգային օրենսգրքի դրույթները։

Մեր երկրում արձանագրված արդյունքները համաժողովում ներկայացրել են ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ Լիանա Հովակիմյանն ու Միհրան Հակոբյանը։




Լրահոս