Ուկրաինան կշարունակի աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Պորոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է երկրում Ադրբեջանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ազեր Խուդիևի հավատարմագրերը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Դեսպանատանը հայտնել են, որ Պորոշենկոն պատմել է Ադրբեջանի և Ուկրաինայի պատմական բարեկամական կապերի մասին և Խուդիևին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ՝ ուղղված երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը:

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն աջակցելու համար և նշել, որ Ուկրաինան ևս միջազգային հարթակում աջակցում է Ադրբեջանին: Նա նաև նշել է, որ Ուկրաինայի քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:




Լրահոս