Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթի»-ին։ Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփել է Խուան Մատան։
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին անգամ մարչական կարիերայում չկարողացավ հաղթել 6 խաղում անընդմեջ։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ն ոչ-ոքի էր խաղացել «Սելթիկ»-ի հետ (3:3), պարտվել «Տոտենհեմ»-ին (0:2), ոչ-ոքի ավարտել «Էվերթոն»-ի հետ հանդիպումը (1:1), պարտվել «Բարսելոնային» (0:4) ու ոչ-ոքի խաղացել «Սաութհեմփթոն»-ի (1:1) հետ։