«ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Համբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը»: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպմանը՝ հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ կարևոր բանակցությունները շարունակելու համար»,- նշել է նա: