Ցանկալի է, որ Հայաստանի հավաքականը բոլորին հաղթի, բայց դա հնարավոր չի. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նաև հավաքականի երկրպագուների մասին:

«Մեր երկրպագուները թույլ չեն տալիս, որ մարզիչները աշխատեն: Վարուժան Սուքիասյանը խաղադաշտ չմտած՝ արդեն գոռում են՝ «Սուքիասյա՛ն, հեռացի՛ր», այլ մարզչի անուն են գոռում: Դա շատ վատ է: Այսպես, հավաքականի գլխավոր մարզիչ ոչ ոքի չի ուզենա աշխատել, ինչպես Վարդան Մինասյանը չի ուզում:

Ոչ-ոք չի տեսնում, թե հավաքականը ինչու է վատ խաղում: 5-6 ֆուտբոլիստ վնասվածք ունեն, մարզիչը ձախողվել է, բայց խաղը չսկսված գոռում են Սուքիասյան հեռացիր, ինչի՞ համար: Ցանկալի է, իհարկե, որ Հայաստանի հավաքականը բոլորին հաղթի, բայց դա հնարավոր չի: Մեր երկրպագուները դարձել են փորձանք հավաքականի գլխին: Հավաքականը լավ է խաղում՝ չգիտես ինչու վերագրում են իրենց վրա, որ իրենք են ամեն ինչ արել: Կա այդպիսի մի խումբ, որ ասում են՝ իրենք հավաքականին աջակցել են լավ խաղերի ժամանակ, իսկ հենց հավաքականը վատ է խաղում՝ մարզիչն է մեղավոր, ֆեդերացիայի նախագահն է մեղավոր: Բայց կան նաև վատ խաղալու օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ: Մարզիչը ուներ ուժեղ ֆուտբոլիստներ եւ չխաղացրե՞ց: Երկրորդ րոպեին տասը հոգով էինք մնացել, բնական է՝ չէինք կարող Ռումինիայի հետ հավասար պայքարել:

Հորդորում եմ, ինչպես ամբողջ աշխարհում է՝ միանգամից չհարձակվեն մարզչի վրա: Թող լսեն մարզչին: Բոլորս տեսնում ենք պատճառները: Եթե չկա պատճառ ու մարզիչը սխալ քայլեր է կատարել, դա ուրիշ բան: Մարզիչը ֆուտբոլիստ չունի: Կային ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականի մարզաշապիկ չպետք է հանգնեին, ստիպված հրավիրվել են, որովհետև 23 հոգին չէին լրանում»:

Աղբյուրը՝ armspor




Լրահոս