Էջմիածնում Արամ Ասատրյանի անունով փողոց կանվանակոչվի (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածին քաղաքի  Իսակով փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի երգչի անունը: Նման որոշում է կայացվել այսօր Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ:

Այս որոշումը նոյեմբերի 6-ից ուժի մեջ կմտնի: Այդ օրը լրանում է  Արամ Ասատրյանի մահվան տասը տարին: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանից:

e1fc953a385cd4e4be10674c285bd370

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ նաև որոշում է կայացվել հարկային արտոնություն տրամադրել կարկտից տուժած թվով 232 ջերմոցային տնտեսությունների:

12209313_1067238173316233_699591167_o

Նախքան այդ նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երդվել է Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, «գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների»:

maxresdefault

Քաղաքապետը երդմամբ պարտավորվել է հոգ տանել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ինչպես նաև, համաձայն Էջմիածնի քաղաքապետարանից ստացած հաղորդման` նպաստել քաղաքական նյութական և հոգևոր վերելքին:

Ներկայացնում ենք նաև ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժը Արամ Ասատրյանի մահվան 9-րդ տարելիցի կապակցությամբ:




Լրահոս