«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են, մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել, որ մինչեւ հունվարի 15-ը սեփական դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից: Փորձեցինք տեղեկությունների իսկությունը ճշտել ԿԲ-ի մամլո խոսնակ Հարություն Կբեյանից:
Ի պատասխան հարցման՝ Կբեյանը տեղեկացրեց. «Ես մենակ մի բան կարող եմ ասել` ԿԲ-ում կրճատումներ, որպես այդպիսին, չկան: Ուղղակի օպտիմալացման ծրագիր է, որը պլանավորած է նախապես եւ որը որ ենթադրում է ՊՈԱԿ-ի աշխատանքային որոշակի բաների վերաբաշխում, բայց Ձեր ասածը, որ ժամանակ են տվել, իրականությանը չի համապատասխանում»: Ըստ էության, կրճատումը նույն օպտիմալացումն է: