Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում միաձայն ընդունվեց ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրեց բուհ-ի ռեկտոր:
Նշենք, որ ներկա էին բազմաթիվ հյուրեր: Ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը` շնորհավորելով Արմեն Մուրադյանին և նշելով, որ նա արժանի թեկնածու է: