Ցեմենտի և գաջի արտադրության ծավալները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի եւ գաջի արտադրության ծավալները շարունակում են նվազել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցեմենտի արտադրության ծավալները 34.5, իսկ գաջինը՝ 37.6 տոկոսով նվազել են:

Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հանրապետությունում շինարարության ծավալները գնալով նվազում են, ինչը հանգեցնում է ցեմենտի, գաջի պահանջարկի անկմանը: Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է արդեն մոտ 5 տարի:




Լրահոս