Վահե Էնֆիաջյանը` Վանաձորի ավագանու արտահերթ նիստը բոյկոտելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախատեսված էր Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը, սակայն, տեղի չունեցավ,  քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեին 18 մանդատ և քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ։

Նշենք, որ վերջին երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։

Այս առթիվ  ArmLur.am-ը  զրուցեց   ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դա երեք քաղաքական ուժերի ավագանիների միջև միասին համագործակցելու և միասին առաջիկա քաղաքական գործընթացներում որոշում կայացնելու, իրենց լիազորությունները իրագործելու համար է:

«Եվ ինքնակառավարական, որպես մարմին`  լավագույն դրսևորումը նաև ավագանիների որոշման, հարցերի հանդեպ ինքնուրույն վերաբերմունք ցուցաբերելու այդ  դրսևումն ենք մենք համարում»,- ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս