Եվրասիական տնտեսական միությունը Մոնղոլիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մի երկրի համար, որը սահմանակից է Չինաստանին և ՌԴ-ին և չունի ելք դեպի ծով: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպան Բանզրագչ Դելգերմաան:
«Ինչպես գիտեք, այժմ աշխարհում ինտեգրման գործընթաց է ընթանում, և այդ իսկ պատճառով Մոնղոլիան, որը կտնվում է Ռուսաստանի և Չինաստանի նման գերտերությունների միջև, որը չունի ելք դեպի ծով, շահագրգիռ է, որպեսզի մտնի տնտեսական բլոկի մեջ և արդյունավետ աշխատի»,-ասել է նա «Ռոսիա 24»-ի հարցազրույցում:
Նա նաև հավելել է, որ ավելի վաղ այդ հարցը քննարկվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով այժմ զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնը: