«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երեկ նեղացել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից։ Նազարյանը մոտ 1.5 ժամ սպասեց ՊՆ նախագծի քննարկման հերթին։
Իսկ ՊՆ-ի նախագծի քննարկումից հետո արդեն նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չկային, որ քվեարկեին՝ սույն նախագիծն ընդգրկո՞ւմ են լիագումար նիստերի օրակարգ։ Հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը Կ. Նահապետյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո հեռացան սրահից։ Ա. Նազարյանը նույնպես նեղացած հեռանում էր, բայց իրավիճակը փրկեց Աբրահամ Մանուկյանը։ Վերջինիս զանգելով կանչեցին նիստի, որպեսզի հնարավոր լինի դրական եզրակացություն տալ նախագծին։ «Արդեն սկսել են քվորում չապահովել», -դահլիճից դուրս գալով՝ նետեց փոխնախարարը։ Նշենք, որ այս հանձնաժողովի անդամներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, նաև Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Կարո Կարապետյանը, որոնք լիագամար նիստերին էլ դժվարությամբ են մասնակցում։ Եվ Կ. Նահապետյանի համար խնդիր է նրանց հանձնաժողովի նիստին բերելը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։