Իգնատի Առաքելյանը մտադիր չէ ուղղել նախորդի սխալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախորդի սխալները չի ցանկանում ուղղել, այլ կկառուցի նոր հիմքեր և առաջ կգնա:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առաքելյանը`  պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում ուղղել նախորդ նախարարի սխալները:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ դիզվառելիքի և պարարտանյութերի ոլորտում որոշակի ուսումնասիրություններ արվել են, և ինքը համարում է, որ դրանք աննպատակահարմար են ծախսվում։ Հարցին, թե մասնավորապես որ ծախսերն են, որ տեղ չեն հասնում, նախարարն ասաց, որ խնդիրը  սերմերի ու պարարտանյութերի, դիզվառելիքի տրամադրման մեջ է:

Միևնույն ժամանակ նախարարը  չհամաձայնեց այն մտքի, որ  անիմաստ հատկացումներ են արվել: Նրա խոսքով՝ ոչ ոք անիմաստ ոչինչ չի արել, իսկ այսօր փոխելու ժամանակն է:




Լրահոս