ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկությամբ էր հանդես եկել, ըստ որի 2016 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: Այսօր արդեն խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, «Ոնց որ մարդկային չլինի, որովհետև ո՞նց կարելի է հազար դրամ, եթե մինչև էտ մենք բանակին լավ օգնել էինք, մեր պետությունն ամեն ինչ անում էր, հիմա եկել է հասել է ժամանակը, որ արդեն ղեկավարությունը փոխվել է, հիմա պետք է հավաքենք հազար դրամ»:
Ըստ նրա՝ նրանք միլիոններ են ստանում, իսկ մեր գիմնաստները ստանում են ընդամենը 50 հազար դրամ. «ըտեղից պիտի հազար տան դրանց, ոնց կլնի՞ տենց բան»,-ասաց նա: