Հրդեհ Մրգաշեն գյուղում. պահակակետի աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմների 21-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերջնամասում գտնվող անասնապահական ֆերմաների մոտակա վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 02:05-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն տնակ (պահակակետ)՝ 18 քմ:

Հրդեհի հետևանքով պահակակետի աշխատակից Գ. Ս.-ը (1954 թ. ծնված)՝ դեմքի և վերին վերջույթների հատվածում այրվածքներով, հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:




Լրահոս