ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկների ձևերը. գումարվել է արտահերթ նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր:

Նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:

ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ որոշմամբ նշվածը չի կարող համարվել սպառիչ ցանկ, և առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հաշվառմամբ կկիրառվեն լրացուցիչ այլ միջոցներ ևս քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունն առավել մատչելի դարձնելու համար:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն




Լրահոս