Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով վերջին երկու ամիսների աշխատանքների հաշվետվությունը, տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 միլիոն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 միլիոն դրամ:
«Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը», – ասված է կառավարության հաղորդագրությունում: