Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն: Դեպքի առթիվ ավելի մանրամասն ArmLur.am-ը զրուցեց Խաչփառի համյանքապետ Զազար Մարտիրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի տղաներ են, իրար հետ մեծացած. «Կռվել են իրար հետ, երկաթի կտոր ա եղել, դրանով էլ իրար խփել են: Դանակահարվածի վիճակը նորմալ է, այսօր երևի դուրս կգրեն հիվանդանոցից»:
Ըստ նրա՝ լուրջ որևէ բան չկա. «Անկեղծ, որ ասեմ վնասվածք ստացողն է մեղավորը եղել: Սովորական մեքենան կանգնած ա եղել, եկել է մեքենան անցնելու, ասել ա մեքենան լավ չես կանգնացրել, մի բաժակ էլ խմած են եղել»:
Նշենք, որ Ղազար Մարտիրոսյանի խոսքով՝ տղաները երկուսն էլ 27 տարեկան են: Տղաներից մեկի անունը Ղլեչյան Գուրգեն է , մյուսինը՝ Կարեն:
Հավելենք, որ Երիտասարդը կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քննություն:
Լ. Եղիազարյան