Այսօր Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ուշագրավն այն է, որ, ուսումնասիրելով պաշտոնական հաղորդագրությունը, նկատում ենք, որ Արարատի մարզում կադրային ջարդ է:
Մասնավորապես, Արարատի մարզում միանգամից երեք դատախազ ազատվել են պաշտոնից, Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյանը, Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյան և Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանը։
Նկատենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել էին Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Աննա Վարդապետյանն Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Եվ ահա Գլխավոր դատախազի 2 ամիս առաջ տեղի ունեցած այցից հետո դատախազներ են ազատվում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























