Ինչո՞ւ է հետաձգվել Անահիտ Թարխանյանի կուսակցության գրանցումը. պարզաբանում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռադիո Հայ» ռադիոկայանի տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նոյեմբերի 26-ին պետք է տար իր նորաստեղծ «Խաղաղություն և զարգացում» կուսակցության գործունեության մեկնարկը, որն այդպես էլ  տեղի չէր ունեցել:

ArmLur.am-ը Անահիտ Թարխանյանից տեղեկացավ, որ «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունն այդպես էլ չի գրանցվել.«Մենք սպասումներ ունեինք, որ մինչև ամսվա վերջ պետք է Անդրիաս Ղուկասյանը ազատվեր: Մենք այդպիսի սպասումներ ունեինք և մասնակցության գրանցմանը, բայց քանի որ իր ձերբակալումը երկարացվեց ևս երկու ամսով, այսօրվա օրով կուսակցության գնացումը հետաձգվել է»:

Իսկ մեր մյուս հարցերին Անահիտ Թարխանյանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ Անահիտ Թարխանյանը  «Ոտքի, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կինն է:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս