Սերժ Թանկյանը միացել է Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին աջակցելու կոչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է Amnesty International-ի ակցիային և կոչ արել աջակցել ադրբեջանցի երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են Հեյդար Ալիևի արձանի վրա արված գրաֆիտիի համար: Նա պահանջել է ազատ արձակել Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:

«Այո, վանդալիզմ է, սակայն 12 տարի ազատազրկե՞լ: Նման բան հնարավոր է միայն կոռումպացված և անհաջող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է: Amnesty International -ի ակցիան աշխատում է: Խնդրում եմ, մասնակցեք և օգնեք»,-Թվիթերի իր էջում գրել է Թանկյանը:




Լրահոս