2016-ին մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող. փոխնախարարն ամփոփեց տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ընթացքում մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն եւ խաղող, այդ թվում` 40 300 տոննա բանջարեղեն, 20 900 տոննա պտուղ եւ 109 800 տոննա խաղող:  Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման տվյալներ ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Մակարյանն ընդգծել է, որ խնդիրներ կան 2015 թվականին խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման մասով, և այս պահին չկատարված պարտավորություններ ունեն թվով 6 ընկերություններ, որոնցից 5-ը մինչեւ տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը:

Մակարյանը տեղեկացրեց, որ հաջողվել է վերոնշյալ ընկերությունից վերցնել 16,5 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի գինու գործարանը, մարզպետից ստացվել են գյուղացիների ցուցակները, հաշվեհամարները, եւ այդ գումարը առաջիկայում կփոխանցվի պարտատերերին:

Մակարյանը հայտնեց, որ  2016 թվականին նախորդ տարվա համեմատ գյուղմթերքի արտահանումների ծավալը կրկնապատկվել է. դեկտեմբերի 21-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 143 հազար տոննա տոննա պտուղ-բանջարեղեն 2015 թվականի ամբողջ տարվա 73700  տոննայի դիմաց: Նրա խոսքով` արտահանման ծավալների շուրջ 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, որն ավանդաբար համարվում է տեղական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան:

 




Լրահոս