Թուրքական Ստամբուլ քաղաքում Reina ակումբում տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով զոհվել է 39 մարդ, 69-ը՝ հոսպիտալացվել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ զոհերի թվում 16 օտարերկրյա քաղաքացի կա: Դրա հետ մեկտեղ, հարձակման հետևանքով զոհվածներից շատերի անձը հաստատված չէ: Սոյլուի խոսքով՝ իրավապահ մարմինները դեռ փնտրում են հարձակվողին: Մինչ այդ, որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին հրաձիգի ոչնչացման մասին: