Ցավալի է Մինսկի խմբի կողմից այսքան ուշացած, անատամ և ավելի շատ տեխնիկական գաղափարի շրջանում արված հայտարարությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մինսկի խումբը պետք է մտահոգվի իր ազդեցության լծակները պահպանելու դերակատարման համար: Կյանքի կոչեք պարտավորությունները, ինչու չեք կարողանում և գիտեք, թե ում պատճառով», – նշեց նա:
Պողոսյանի խոսքով` այս հայտարարությունը պետք է անտեսել և լուրջ չվերաբերվել, այլ զարկ տալ այն գործողութուններից, որոնցով դեկտեմբերի 30-ին ապահովվեց այն, որ մինչ այժմ դիվերսիաներ չեն եղել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան