Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղադասարյանի հայրը՝ գործարար, առավել հայտնի որպես «երշիկի արքա» Էլմար Բաղդասարյանը, Մոսկվայում կարող է երդվյալ ատենակալ դառնալ, փոխանցում է Rusarminfo-ն:
Թեկնածուների ցուցակը, որում ներառված է Էլմար Բաղդասարյանի անունը, կգործի մինչև 2020թ.-ը: Թեկնածուն կարող է ստանձնել երդվյալ ատենակալի պարտավորությունները տարվա մեջ մեկ անգամ 10 օրով կամ ամբողջ ժամանակ քրեական դատարանի որոշմամբ:
Ինչպես նշում է Rusarminfo-ն՝ Մառա Բաղդասարյանի հայրը հայտնի է որպես «երշիկի արքա»: Նա «Նուչար» ընկերության տնօրենն է: Գործարարի դուստրը, ով Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավորդն է, նախօրեին փորձել է թաքնվել ոստիկանությունից: