Կառավարության այս տարվա առաջին նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին, մի քանի հանձնարարականներ տվեց գերատեսչություններին, որոնք վերաբերում էին գրեթե բոլոր նախարարություններին: Նախ վարչապետը ընդգծեց, որ անհրաժեշտ է ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և այս առումով նա առաջարկեց մի քանի նախարարություններով քննարկել այդ հարցը և 20-օրյա ժամկետում համապատասխան առաջարկություններ ներկայացնել:
Բացի այդ, նա ՊԵԿ-ին առաջարկեց երկամսյա ժամկետում բոլոր նախարարությունների հետ համատեղ ներկայացնել առաջարկություններ` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մեջ քայլեր կատարելու ուղղությամբ:
Այլ հանձնարարականները՝ տեսանյութում: