Չէի սպասում, որ հայրենակիցներս այսչափ կսատարեն ինձ. Սևակ Խանաղյանը Հայաստանում է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոլոս» նախագծի մասնակից և ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենիքում է: Փետրվարի 19-ին նա Երևանում հանդես կգա մենահամերգով: Իսկ մինչ այդ՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ հայ հանրությանը հուզող մի շարք հարցերի: Սևակը նախ խոսեց այն մասին, թե արդյոք ռուսական նախագծում զգալի հաջողոթյուն չգրանցելու և ուկրաինական նախագծում հաղթելու հանգամանքի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ:

Նա պատմեց նաև իր հեղինակային երգերի, մասնավորապես՝ «Հայրենիք», «Վերադարձիր» ստեղծաագորրծությունների մասին: Մասնավորապես այս վերջին երգի առնչությամբ նա նշեց, որ թեև անձամբ պատերազմ չի տեսել, լավ է հասկանում, թե ինչ է դա նշանակում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Սևակ Խանաղյանի կողմից «Հին ֆայտոն» երգի նորովի կատարմանը: Սևակը պատասխանեց այն հարցին, թե արդյոք իր համար սպասելի էր հայ հանրության ընդունելությունը, իր անձի, երգարվեստի նկատմամբ վերաբերմունքը: Ներկաները հետաքրքրվեցին նաև ՝ արդյոք Սևակը պատրաստվում է համագործակցել հայ հայտնիների հետ:

Երգիչը, պատասխանելով ArmLur.am-ի հարցին, խոսեց նաեւ այն մասին, թե ամենաշատն ինչն է հայ ազգային երաժշտության մեջ իրեն գրավում եւ հուզում: Սևակը տարբեր առիթներով նշել է, որ ձգտում է հանդես գալ մեծ բեմում, նա խոստովանեց, որ եթե իրեն հնարավորություն ընձեռվի, հաճույքով կմասնակցի «Եվրատեսիլ»-ին: Սևակը, պատասխանելով ArmLur.am-ի հարցին, նշեց նաեւ, թե ինչ կարծիք ունի ինքը «Եվրատեսիլ»-ում 2017-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մասին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս