Հարց քաղաքացիներից` հողամասից մի հատված օտարելու համար անհրաժե՞շտ է առանձին անշարժ գույքի պետական գրանցման վկայական ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ հողամաս: Հիմա պետք է հողամասի որոշակի հատված օտարեմ հարեւանիս: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք հողամասիցս մի հատվածը հարեւանին օտարելու համար անհրաժեշտ է առանձին անշարժ գույքի պետական գրանցման վկայական ստանալ, թե՞ այն կարող է օտարվել նաեւ առանց նախօրոք առանձնացվելու:

Մխիթար Մեհրաբյան (52 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հողամասի մասը կարող է օտարվել առանց նախօրոք առանձնացվելու: Դրա համար օտարման պայմանագրին՝ որպես դրա անբաժանելի մաս, պետք է կցված լինի հողամասի օտարվող մասի հատակագիծը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողամասերի օտարման եւ օգտագործման տրամադրման համար հողաշինարարական ծառայությունների միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները հողամասերի օտարման եւ օգտագործման տրամադրման մասին, հողամասի՝ սահմանված կարգով կազմված հատակագիծը՝ նշելով հողատեսքերն ու հողամասերի չափերը, օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:




Լրահոս