Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորների միջև (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է եղել, այս անգամ՝ կին պատգամավորների միջև:

Ծեծկռտուքը սկսվել է անկախ պատգամավոր Այլին Նազլիակի բողոքի ակցիայից, ով ձեռնաշղթաներով կապել է իրեն խորհրդարանի ամբիոնին՝ բողոքելով բարեփոխումների փաթեթի դեմ, որոնք ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգի:

Այդպիսով, նա փորձել է խոչընդոտել քննարկումը: Իրենց հերթին, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները փորձել են նրան համոզել դադարեցնել բողոքը: Արդյունքում կանանց միջև ծեծկռտուք է սկսվել: Պատգամավորներից մեկին տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս