«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում եւս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաեւ Արարատյան դաշտի հորերի եւ ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսեւորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում:
Ի դեպ, այդ հորերի նկատմամբ ուշադրությունն առաջացավ դեռ Տիգրան Սարգսյանի օրոք: Իսկ ձկնաբուծարանները կապվում են Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունների հետ: Հիմա դա Կարեն Կարապետյանի պատասխա՞նն էր «Չեմբեռլենին», հարցրինք մեր աղբյուրին։ «Ոչ, մենք մեր գործն ենք անում, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ոչինչ չպետք է անենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: