ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու զինվորական գրքույկում չի կնքվում, որ նրանք ապրիլյան պատերազմի մասնակից են. պարզաբանում է Վիգեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես զարմանում եմ, որ դուք իմ գործունեության մեջ տեսնում եք գերակշռում` կուսակցության գործունեության: 118 օրվա մեջ ես կուսակցության գործունեությամբ զբաղվել եմ կուսակցական համագումարի օրը` լինելով դահլիճում, որը ոչ աշխատանքային էր, և մասնակցելով կուսակցության նիստերին: Մնացած իմ աշխատանքը նվիրված է եղել պաշտպանության նախարարությանը»: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով ArmLur.am-ի այն հարցին` արդյո՞ք կուսակցական գործունեությունը չի նպաստի, որ պաշտպանության նախարարությունում լինեն բացթողումներ:

Իսկ այն հարցին` ինչո՞ւ ապրիլյան պատերազմի մասնակիցների զինվորական գրքույկում չի կնքվում, որ նրանք ապրիլյան պատերազմի մասնակից են, Վիգեն Սարգսյանն ասաց. «Մենք ստացել ենք այդ ահազանգը Նախագահի հետ զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև թեժ գծով, զանգերի միջոցով, այժմ համակարգային ուսումնասիրություն է կատարվում»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս