ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, միացել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային՝ կապված Dakota Access նավթամուղի կառուցման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթվա սկզբին Օբամայի դուստրը գտնվել է Յուտայում, որտեղ ակցիայի հարյուրավոր մասնակիցների հետ բողոքել է գազամուղի կառուցման վերսկսման մասին Թրամփի ստորագրած հրամանագրի դեմ:
Ամերիկացի դերասանուհի Շեյլին Վուդլին հայտարարել է, որ «ցնցված» է եղել, երբ տեսել է Մալիային:
Ավելի վաղ Թրամփը երկու նավթամուղերի՝ Keystone-ի և Dakota Access-ի կառուցման վերսկսման մասին հրամանագիր է ստորագրել, որից ավելի վաղ հրաժարվել էր Օբաման: