Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է մուսուլմանների համար ԱՄՆ տարածք մուտքի արգելքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, գրում Spiegel պարբերականը:
Այս մասին պարբերականին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Մերկելը համոզված է, որ ահաբեկչության դեմ պայքարը, անկասկած, անհրաժեշտ է, սակայն հիմք չի հանդիսանում այն բանի համար, որպեսզի կասկածվեն այլ ծագում և հավատք ունեցող մարդիկ»,-ասել է Զայբերտը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն 120 օրով դադարեցվում է մուսուլմանական մի շարք երկրների մարդկանց մուտքը ԱՄՆ տարածք: