![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/3E9048A8-B3A7-4D2D-A03E-E58319FAED70_w987_r1_s.jpg)
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային, փոխանցում է ВВС-ն:
Հեյլին նաև մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին մի քանի օրը վերսկսվել են մարտերը:
«Մենք իսկապես ցանկանում ենք բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Սակայն Ուկրաինայի արևելքում աղետալի իրավիճակը պահանջում է Ռուսաստանի գործողությունների հստակ և խիստ դատապարտում»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր առաջին ելույթի ժամանակ:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը նախկինի պես Ղրիմն Ուկրաինայի մաս է համարում և կոչ է անում Ռուսաստանին վերջ դնել թերակղզու օկուպացմանը: