Փետրվարի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգյուս Շիմաշյուսի հետ։
Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց քաղաքապետին նախօրեին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի քաղաքների մրցանակաբաշխությունում կարևոր մրցանակների արժանանալու կապակցությամբ։ Դեսպանն ընդգծեց Վիլնյուսի և Երևանի միջև համագործակցության ամուր կամուրջ ստեղծելու անհրաժեշտությունը։
Քաղաքապետ Շիմաշյուսը նշեց, որ իրենք բաց և պատրաստակամ են համագործակցության համար, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները։ Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում քաղաքապետը կարևորեց դարեր ի վեր Վիլնյուսում հայկական համայնքի առկայությունը և հայ ժողովրդի լիտվացի բարեկամների նշանակությունը։
Զրուցակիցներն անդրադարձան երկու մայրաքաղաքների միջև հնարավոր համագործակցության մի շարք ոլորտների։
Երկուստեք կարևորվեց աշխատանքային օրակարգ ձևավորելու և փոխայցելություններ իրականանցնելու անհրաժեշտությունը։