ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լապշինի դեպքն արտառոց է. անտրամաբանական քայլերի դեմ գործողություններ չգիտեմ. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը համարում է աննախադեպ ու անտրամաբանական դեպք:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի Լապշինի արտահանձման նման դեպքեր հետագայում չլինեն, վարչապետն ընդգծեց, որ այս կամ այն անձի կամ երկրի կողմից նման անտրամաբանական քայլերը կանխելու ճանապարհ չգիտի: «Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը: Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհները ես չգիտեմ»,­- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ Լապշինի արտահանձման հարցով քննարկումներ ունեցել է ինչպես ՀՀ արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ, սակայն մանրամասները բացահայտել չցանկացավ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս