ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբը հրավիրում է արտագնա ասուլիսի Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որի հյուրն է լինելու կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Կանցկացվի շրջայց բժշկական կենտրոնում:
- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրք–քրդական հակամարտություններիփորձագետ Կարեն Հովհաննիսյանը
Փետրվարի 11-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդական հակամարտություններիփորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին,կանդրադառնա նաև Քրդական բանվորական կուսակցության զինյալների փետրվարի 10-ին ձախողված հարձակմանը։
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
- Տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարը
Փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարը:
Համագումարի աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նույն օրը, մինչև ժամը 12:30-ը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Հավատարմագրման համար մինչև փետրվարի 10-ը ժամը 18:00-ն զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 76 86 24 և 077 777 412 :
****
11.02.2017թ. ժամը 13:00 Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում կմեկնարկի “Ալյանս” կուսակցության 4-րդ արտահերթ համագումարը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
- Տեղի կունենա Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները
Փետրվարի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում տեղի են ունենալու Պալատի խորհրդի ըմտրություններ: Քվեարկությունը սկսվում է առավոտյան ժամը 10-ին: Նախորդ տարիների փորձով պայմանավորված, հաշվի առնելով քվեարկողների հոսքը՝ ընտրությունները լուսաբանելու նպատակաահարմար ժամանակ է 12:00-ից սկսած մինչև քվեարկության ավարտը՝ 17:00-ն:
ԲԱՆԱՎԵՃ
- ԴԵԲԱՏ ակումբը հրավիրում է հերթական բանավեճի
Փետրվորի 11-ին, ժամը 14:00-ին ԴԵԲԱՏ ակումբը ՝ / Արարատ հյուրանոց/ հրավիրում է հերթական բանավեճի: Օրակարգում՝ Հայաստանյան իրավիճակ. 1 ՀՀ .Ընտրական օրենսգիրքն իբրև առաջիկա ընտրությունների ուղեցույց 2. Գաղափարախոսությունների պայքարի առկայութ յուն, թե՝ բացակայություն հայրենականական քաղաքական դաշտում հերթական ԱԺ-ի ձևավորումից առաջ:
Հյուրերի ցանկում՝ ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,ՀՔԾ իրավական ապահովման բաժնի պետ՝Վարդան Այվազյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ազատ Արշակյան, խոսքի ազատության և պաշտ-պանության կենտրոնի փորձագետ՝ Լիլիթ Հովհաննիսյան, ակումբի անդամ՝ քաղաքական փարձագետ՝ Վիգեն Խաչատրյան, ԱԻՄ առաջնորդ՝ Պարույր Հայրիկյան: