Գոյություն ունեն արվեստի, ճարտարապետության մի շարք ստեղծագործություններ, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին մանկուց, սակայն իրենց մեջ բազմաթիվ առեղծվածներ են պարունակում, որոնք մասին քչերը գիտեն:
Բնակարան Էյֆելյան աշտարակի վերին հարկում
Գուստավ Էյֆելը՝ աշտարակի ստեղծողը, բնակարան է ստեղծել վերին հարկում: Նա այն օգտագործում էր հանգստի և հյուրընկալության համար: Ներկայումս այդ բնակարանում են գտնվում Էյֆելի և նրա հյուրի՝ Թոմաս Էդիսոնի մոմե արձանները:
Պոկված շղթա Ազատության արձանի ոտքերի մոտ
Այն խորհրդանշում է ազատություն, ժողովրդավարություն և ստրկության ազատում:
Այզելուորտյան Մոնա Լիզա
Հայտնի փաստ է, որ շատ նկարիչներ փորձել են նկարել «Մոնա Լիզան», սակայն, պարզվում է, որ կա նաև Ջոկոնդայի պատկերը, որը, գիտնականների կարծիքով, հենց դա Վինչին է:
Ռաշմոր լեռան մեջ ժամանակի պատիճը
Այն կառուցելու ժամանակ ճարտարապետ Հութզոն Բորգլումը ցանկանում էր ներսում գաղտնի սենյակ ստեղծել: Դրա համար նա Աբրահամ Լինքոլնի գլխի հետևում քարանձավ էր փորել, սակայն նա մահացավ, և աշխատանքն անավարտ մնաց:
Սֆինքսի նախնական տեսքը
Սկզբնապես այն վառ գույնով էր պատված, ինչպես նաև ուներ քիթ և մորուք: Կան ենթադրություններ, որ այն ուներ առյուծի գլուխ:
Պիզայի աշտարակի ստեղծումը
Պիզայի հայտնի աշտարակը շատ գաղտնիքներ է պարունակում: Հիմնականում, բոլորը գիտեն աշտարակի թեքության մասին: Սակայն ոչ մեկին հայտնի չէ, թե ով է այն կառուցել: Պատճառներից մեկն այն է, որ այն կառուցվել է մոտ 200 տարի առաջ:
Ռեմբրանտի «Դանայայի» դեմքը
«Դանայա» նկարը Ռեմբրանտը սկսել է Սասկի վան Էյլենբյուրխի հետ ամուսնությունից 2 տարի անց: Կնոջը պատկերել է շատ նկարներում, սակայն գաղտնիք է մնացել, որ Սասկիի հետ նմանությունն այդքան ակնհայտ չէ, ինչպես մյուս նկարներում:
Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրի անվանումը
«Բիգ Բեն» անվանումը վերաբերում է ոչ թե հենց աշտարակին, այլ դրա ներսում գտնվող զանգին: Այժմ այն պաշտոնապես կոչվում է «Ելիզավետայի աշտարակ»:
«Ոսկե դարպասներ» կամուրջի գույնը
Կամուրջի կառուցումը երկար տարիների համաձայնեցվում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ: Երբ համաձայնությունը վերջապես ստացվեց, ՌԾՈւ-ն որոշեց, որ այն պետք է լինի սև-դեղին գծերով, որպեսզի երևա մշուշի մեջ: Արդյունքում կամուրջի ճարտարապետ Իրվինգ Մորրուն համոզեց զինվորականներին, որպեսզի այն լինի մուգ նարնջագույն:
Երկինք «Ճիչ» նկարի վրա
Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը սկզբնապես ուներ «Բնության ճիչ» անվանումը: 2003թ. աստղագետների մի խումբ ենթադրություն առաջ քաշեց, որ նկարի վրա երկնքի վառ կարմիր գույնը կապված է եղել 1883թ. Կրակատաու հրաբխի ժայթքման հետ: