Եթե ինքը քաղբանտարկյալների տեղը գիտեր, պետք է արտահայտվել պաշտոն ունենալու ժամանակ: Այս մասին այսօր «Երկրապահ» կամավորական միության 11-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԿՄ նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
«Քաղբանտարկյալներն այս մի քանի օրվա ընթացքում են հայտնվել, թե՞ նրանք վաղուց կային։ Նա հակասում է իր խոսքերին։ Բայց չեմ հասկանում, երբ նրանք սկսում են պետությունից դժգոհել։ Նրանք գիտեն ինչպես պետական գաղտնիքները, այնպես էլ պետության դրական ու բացասական կողմերը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: