Արմավիրում 5 աշակերտ թունավորվել է գազի արտահոսքից. ինչ է պատմում դպրոցի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում հինգերորդ դասարանի յոթ աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

«Ուսուցիչը մտել է դասասենյակ, նկատել է, որ երեխաների ինքնազգացողությունը վատ է: Երեխաներին տեղափոխել են Մեծամորի Բժշկական կենտրոն, որտեղ գտնվում են բժիշկների հսկաողության  տակ»,-պատմեց նա։

Մանվել Օհանյանի խոսքով՝ նախնական վարկածով աշխակերտները թունավորվել են գազի արտահոսքից, քանի որ դասարանը ջեռուցվում է գազի վառարանով:

Իսկ, Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սարպիոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում  ասաց, որ աշակերտներին արդեն Մեծամորի Բժշկական կնետրոնից դուրս են գրել:

«Դասարանները տուրբո վառարաններով ենք տաքացնում: Երեխանները  քաշքշում են վառարանը, որի արդյունքոմ էլ ծխատար խողովակը խախտվում է և չորրորդ ժամի առաջին 10 րոպեին երեխաներից մեկը վատանում է, և այդպես մի երեք-չորս երեխա»,- ընդգծեց դպրոցի տնօրենը:

Հասմիկ Սրապիոնյանի խոսքով` աշխակերտներն  այս պահին հիվանդանոցից դուրս են գրվել: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս